Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը:
«Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ համաժողովի շրջանակում Երեւանում, որտեղ համընկնում են հնագույն պատմությունը եւ ժամանակակից ձգտումները, անցկացնում ենք 10-րդ համաժողովը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովին նման գերազանց հնարավորություն մեզ ընծայելու համար: Հայաստանը ոչ միայն իր օրինակով է առաջնորդում, այլեւ՝ բարձր հյուրընկալությամբ եւ հանձնառությամբ՝ հանուն երիտասարդ երկրների միջեւ փոխգործակցության եւ երկխոսության: Տարիների ընթացքում Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը դարձել է լավ հարթակ, որպեսզի երիտասարդ պատգամավորները կարողանան բարձրաձայնել հետեւյալը. չի՛ կարող լինել ժողովրդավարություն առանց ներառականության, չի՛ կարող լինել ներառականություն առանց երիտասարդ տղամարդկանց եւ կանանց մասնակցության: Մեր ամբողջ ուշադրությունը, իմաստությունը եւ ձգտումը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները, հակամարտությունները, ապահովենք կրթություն, հավասարություն եւ զբաղվածություն»,- ասել է Տուլիա Էքսոնը:
Մանրամասները` տեսանյութում: