National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.09.2024
Առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը
1 / 2

Մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը կհստակեցվի, ինչպես նաեւ կկանոնակարգվեն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները: Ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ այժմ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում եւ որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաեւ նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու եւ որոշում կայացնելու հնարավորություն, եթե իրավախախտը չի առարկում, եւ գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված են:

Առաջարկվում է գործի քննությունն իրականացնել նաեւ տեսակապով:

Նախագծով սահմանվում է նաեւ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը: Նախատեսվում է մաքսային կանոնների խախտման վարույթներով ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցելու հնարավորություն՝ անձի լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով, հաշվի առնելով, որ անձին իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու ներկայիս եղանակները հաճախ արդյունավետ չեն, անձի նշած հասցեով ուղարկված ծանուցումները չեն ստացվում, վերադարձվում են եւ էլեկտրոնային փոստի հասցե մաքսային մարմնին չի տրամադրվում:

Օրենքից նաեւ հանվում են մաքսային մարմինների կողմից նախաքննություն իրականացնելու վերաբերյալ կանոնակարգումները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել  է հանձնաժողովի դրական եզրակացությունը, ինչպես նաեւ այն դրույթը, որի վերաբերյալ հանձնաժողովն այլ տեսակետ ունի: Խոսքը վերաբերում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգին: Առաջարկվող կարգավորումը վերստին կքննարկվի մինչեւ երկրորդ ընթերցում:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am