National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.09.2024
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
1 / 2

Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դեպքում գործում է տարանցիկ հայտարարագրման համակարգ, իսկ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր դեպքերում առկա է հայտարարագրման ընթացակարգ: Մինչդեռ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման ընթացակարգ եւ պատասխանատվության միջոցներ: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը:

Կսահմանվի պատասխանատվություն արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց 500.000 դրամից ոչ ավելի՝ իրավախախտման կատարման պահին առկա ապրանքի առկայության դեպքում նաեւ դրա բռնագրավմամբ:

Հարցուպատասխանի ընթացքում հիմնական զեկուցողը մանրամասնել է, թե որ ապրանքների մասին է խոսքը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են դառնալ երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ: Սահմանվել  է նաեւ, որ երկակի նշանակության ապրանքների համար գործող թույլատվական համակարգը գործում է նաեւ այս տեսակի ապրանքների համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Կարեն Համբարձումյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am