Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրականացվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:
Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը:
««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունն իրականացրել է հիմնականում խմբագրական փոփոխություններ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ հեղինակները կատարել են բովանդակային մեկ փոփոխություն: Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու կարեւորությունը` առաջարկվում է երկու օրենքներում հարկային մարմիններում տեղեկատվություն տրամադրելու առումով սահմանել բացառություններ: Պատգամավորն առաջարկել է բացառությունների մեջ ներառել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված, ինչպես նաեւ 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող ոչ գաղտնի, տրամադրման ենթակա օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը:
Նախաձեռնությունը քննարկվել է գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Ալեն Սիմոնյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելությանը
Սեպտեմբերի 11-ին կայացել է Հայաստան ժամանած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից կազմակերպված ընդունելությունը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Երիտասարդները մեր ապագան են, որոնք ա...
Քննարկվել է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը
Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը: Դեռեւս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04...
Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին ...
Առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը
Մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը կհստակեցվի, ինչպես նաեւ կկանոնակարգվեն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները: Ներկայացնելով ««Մաքսա...
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դ...
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվում են Հայաստանում
Սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակցություն: Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության եւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Միջխո...