National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.09.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
1 / 4

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրականացվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը:

««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունն իրականացրել է հիմնականում խմբագրական փոփոխություններ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ հեղինակները կատարել են բովանդակային մեկ փոփոխություն: Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու կարեւորությունը` առաջարկվում է երկու օրենքներում հարկային մարմիններում տեղեկատվություն տրամադրելու առումով սահմանել բացառություններ: Պատգամավորն առաջարկել է բացառությունների մեջ ներառել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված, ինչպես նաեւ 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող ոչ գաղտնի, տրամադրման ենթակա օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը:

Նախաձեռնությունը քննարկվել է գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am