National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.09.2024
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվում են Հայաստանում
1 / 1

Սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակցություն: Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության եւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ միմյանց հետ կապվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար:

Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովի բացմանը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդեն Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի եւ Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենի ելույթները: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, այն նպատակ ունի ամրապնդելու եւ երիտասարդացնելու ժողովրդավարությունը՝ դարձնելով ավելի ներկայացուցչական բոլոր սերունդների համար:

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը նպաստում է կազմակերպության աշխատանքին՝ խթանելու համար երիտասարդների մասնակցությունը խորհրդարաններում եւ ապահովելու երիտասարդ պատգամավորների լիարժեք դերակատարումը խորհրդարանի աշխատանքում:

Համաձայն Միջխորհրդարանական միության վերջին տվյալների՝ մինչեւ 30 տարեկան պատգամավորները կազմում են ամբողջ աշխարհում խորհրդարանականների ընդամենը 2,86 տոկոսը, ինչն ընդգծում է ներկայացուցչական զգալի դեֆիցիտը՝ համեմատած նույն տարիքային խմբի աշխարհի բնակչության մոտ կեսի հետ:

Հայաստանը խորհրդարանում երիտասարդներին ներգրավելու լավ փորձ ունի՝ վերջին տարիներին մշտապես գլխավորելով Միջխորհրդարանական միության մինչեւ 30 տարեկան պատգամավորների վարկանիշը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am