National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.09.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում
1 / 1

Որոշ տերմինների փոփոխման խնդիր է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Դրանով պայմանավորված էլ` Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում վերոնշյալ օրենքում: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Առաջարկվում է «հավաքական թիմ» բառերն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով` իր բոլոր հոլովաձեւերով: Մի քանի մարզաձեւեր առաջարկվում է ներառել պարգեւատրվող մարզաձեւերի ցանկում, քանի որ դրանք Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել են օլիմպիական ընտանիքի մարզաձեւեր:

Փոխնախարարն անդրադարձել է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների խնդրին, կարեւորել այնտեղ աշխատող մարզիչների ճիշտ արտոնագրումը: Ըստ նրա` այդ մարզասրահներում հաճախ աշխատում են մարզիչներ, որոնք չունեն համապատասխան կրթություն: Կան դեպքեր, երբ վերջիններս ոչ թե օգնում, այլ վնասում են իրենց առողջությունը չորակավորված մասնագետներին վստահած անձանց:

Կարեն Գիլոյանը նշել է, որ այժմ օրենքի նախագծի բարեփոխման ուղղությամբ մասնագիտական թիմ է աշխատում, առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունն առավել կլրամշակվի:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես կգան հայտարարություններով:

Նշենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է հերթական նիստերի ընթացքում քննարկված նախագծերը:


09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...

09.12.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am