National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.09.2024
Կարգավորվելու է քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը դպրոցներում, արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում
1 / 3

Թեեւ փոփոխությունը կարելի է առավելապես տեխնիկական համարել, բայց, միեւնույն ժամանակ, այն հեշտացնելու է մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքը, եթե կարելի է այդպես ասել, եւ էապես կրճատելու է նաեւ պետական մարմինների վարչարարությունը. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով` ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը  պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը, որոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունը շարունակում են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ` մինչեւ իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է նա:

Ըստ հիմնավորման` ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջովին կկրճատվեն փաստաթղթաշրջանառության բարդ եւ ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական եւ այլ վրիպակները, կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք լինո՞ւմ են դեպքեր, երբ քաղաքացու զորակոչման տարիքը լրացել է, սակայն նա դեռ սովորում է վերոնշյալ հաստատություններում կամ դպրոցում: Ի պատասխան` ԿԳՄՍ նախարարը հայտնել է` այո', լինում են քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք դեռեւս սովորում են դպրոցում կամ քոլեջում այս կամ այն պատճառով: Նշվել է, որ տարեկան մոտ 1000 նման դեպք է լինում, երբ տարկետման կարիք է լինում: Նախարարը նաեւ  պարզաբանել է` կարգավորումը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես չեն շարունակում կրթությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել այս կարեւոր նախագծին:

Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի` սեպտեմբերի 10-ի նիստում:


09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությա...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...

09.12.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am