Այս օրինագիծը շարունակությունն է հանրակրթության ոլորտի բարեփոխումների. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությունը:
Խոսելով տնօրենների նշանակման գործընթացի մասին` զեկուցողն ընդգծել է, որ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի կարիքներ կան: Այդ հանգամանքով պայմանավորված` գործադիրը նախատեսում է ներդնել փորձաշրջանով տնօրենների ներգրավման մեխանիզմ: Նախարարի խոսքով այն հնարավորություն կտա սկսել աշխատանքն այն հավակնորդների հետ, որոնք գուցե այս պահին բավարար կարողություններ ունենալու մասով խնդիր ունեն, սակայն անհրաժեշտ վերապատրաստումների եւ աջակցության պարագայում կարող են լիարժեք իրականացնել այդ աշխատանքը:
Նախաձեռնությամբ կատարվել են մի շարք հստակեցումներ: Տնօրենի գործառույթներում կարեւորվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հետ կատարվող աշխատանքը: Տնօրենների եւ վարչատնտեսական համակարգողների մասով էլ սահմանվել է քաղաքական զսպվածության պահանջը: Ժաննա Անդրեասյանի կարծիքով այն հանրակրթական հաստատությունները զերծ կպահի քաղաքականացման եւ կուսակցականացման վտանգից:
Հստակեցվել են նաեւ ուսուցիչների հերթական եւ կամավոր ատեստավորման հետ կապված ընթացակարգերը: Դպրոցների կառավարման մասով էլ գործադիրը սահմանում է «մենթոր դպրոցի» հասկացությունը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են որոշ դպրոցներում վերակառուցման աշխատանքների ընթացքի դանդաղմանը, «մենթոր դպրոցի» ընտրությանն ու գործառույթներին, դպրոցներում քաղաքական զսպվածության ձեւակերպմանը, ինչպես նաեւ որոշ առարկաների գծով դասագրքերի բացակայությանն ու անկախ ատեստավորումից ուսուցիչներին հավելավճարների տրամադրմանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում
Որոշ տերմինների փոփոխման խնդիր է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Դրանով պայմանավորված էլ` Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում վերոնշյալ օրենքում: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Առաջարկվո...
Կարգավորվելու է քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը դպրոցներում, արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում
Թեեւ փոփոխությունը կարելի է առավելապես տեխնիկական համարել, բայց, միեւնույն ժամանակ, այն հեշտացնելու է մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքը, եթե կարելի է այդպես ասել, եւ էապես կրճատելու է նաեւ պետական մարմինների վարչարարությունը. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխու...
Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական
Սոցիալական աջակցության ոլորտի համալիր բարեփոխումների մաս է նաեւ «Պետական նպաստների մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվելու են անապահովության նոր գնահատման համակարգի, անապահովության նպաստի իրավական հիմքերը: Հարցն առաջին...
Կսահմանվեն սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ
Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ: Այս մասին սեպտեմբերի 10-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը` նե...
Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող...
Համաձայնագիր՝ ուղղված ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման, շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը
Համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը. նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տ...
Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապ...
Նախագծով ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը
Նախագծի նպատակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում եւ իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացումն է, այս ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելումը, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների վերացումը: «Վարչ...