National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.09.2024
Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ
1 / 3

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի խոսքով փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Համաձայնագրով սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական մոտեցումները: «Սա վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում միակողմանիորեն կիրառում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ»,- ընդգծել է Նարեկ Տերյանը: Ըստ նրա՝ փաստաթղթի դրույթները միտված են ներդաշնակեցնելու արտահանողների հետ փոխգործակցության եւ ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ հետագայում գործակցության էլեկտրոնային ձեւաչափի անցման միջոցով:

Ակնկալվում է, որ ապրանքների ծագման հավաստագրեր տվող կազմակերպությունների հետ փոխգործակցության միասնական մեխանիզմների մշակումը կդյուրացնի անդամ պետությունների արտահանողների մուտքը երրորդ երկրների շուկաներ:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագրի վավերացմամբ կլուծվեն թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի արտահանման ժամանակ այդ իրերի ծագման վկայականին առնչվող հարցերը: Դրական պատասխանելով հարցին՝ զեկուցողը հիշեցրել  է, որ կես տարի առաջ ստեղծվել է արտադրողների միասնական ռեեստր, որտեղ որպես արտադրող կարող են գրանցվել թանկարժեք մետաղներից իրեր արտադրող ընկերությունները: Եվ այդ հանգամանքն արտահանման ընթացքում կվկայի իրի՝ Հայաստանում արտադրված լինելու մասին:

Համաձայնագիրը քննարկվել է սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում:


09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությա...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...

09.12.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am