National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.09.2024
Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ
1 / 2

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Լենա Նանուշյանի ներկայացմամբ ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված ՇՄԶ կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, գիտաժողովների: Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, եւ բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի: Սակայն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նոր ձեւավորվող մշակույթը, ըստ նախարարի տեղակալի, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձր մակարդակ:

Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից:  Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:

Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար սահմանել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթության մասնակցությանը:

Լենա Նանուշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գործնական գիտելիքների զարգացմանն ուղղված Կառավարության կողմից իրականացվող հետեւողական, շարունակական աշխատանքների, օնլայն դասընթացների արդյունավետության վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը կարեւորել է պարտադիր դասընթացային ձեւաչափով անցկացվող դասընթացներին վերաբերող նախագծի ընդունումը: Ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որի նպատակն է ունենալ բարձր, որակյալ բժշկական սպասարկում, բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այս համատեքստում ընդգծվել է դասընթացների ավարտին գիտելիքների ստուգման համապատասխան թեստավորման անհրաժեշտությունը:

Եզրափակիչ ելույթում Հռիփսիմե Հունանյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտն անընդհատ կատարելագործվելու անհրաժեշտություն ունի:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը եւս մեկ անգամ ընդգծել է բուժաշխատողների պարտադիր դասընթացների անհրաժեշտությունն ու կարեւորությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am