National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.01.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.09.2024
Նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու, այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում. փոփոխություններ են առաջարկվում Քաղաքացիական օրենսգրքում
1 / 2

Առաջարկում ենք կասեցնել կամ վերջ դնել այն արատավոր երեւույթին, երբ պետությանը պատկանող գույքերն այս անցնող 30 տարիների ընթացքում այս կամ այն ճանապարհներով նվիրաբերվել կամ մասնավորեցվել են տարբեր ՀԿ-ների կողմից, որոշ դեպքերում՝ նրանց թիկունքում կանգնած կամ իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների կողմից, եւ հետագայում այդ գույքերն օտարվել են: Այս մասին ասել է Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով իր եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:  Պատգամավորը տեղեկացրել է, որ այդ գույքերից մեծ մասի փոխարեն կառուցվել են տարբեր առանձնատներ կամ բիզնես կենտրոններ: Կադաստրի կոմիտեի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ 1991 թվականից մինչ այսօր նման գույքերի թիվը գերազանցում է շուրջ 27 հազարը: «Այսինքն՝ անկախացումից հետո՝ 1991 թվականին, երբ ընդունվեց «ՀՀ պետական սեփականության մասին» օրենքը, այնտեղ շատ պարզ գրված էր, որ ԽՍՀ-ում գործող բոլոր կազմակերպություններին պատկանող գույքը հանդիսանում է  Հայաստանի Հանրապետության սեփականությունը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Նա հայտնել է, որ այդ գույքերի թվում են եղել դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մարզադաշտեր, մարզադպրոցներ եւ այլ՝ որոշ դեպքերում՝ մշակութային արժեք ներկայացնող շենք-շինություններ: Սիսակ Գաբրիելյանի խոսքով նշված 27 հազար գույքի մի մասն այլեւս գոյություն չունի, առկա է մի մասը:  Նախնական հաշվարկներով դրանց շուկայական գինը գերազանցում է   մոտ 1,5 մլրդ դոլարը: Պատգամավորը նշել է, որ որոշ գույքերի փոխանցումն անհատներին կամ կազմակերպությունների կատարվել է կոռուպցիոն դրսեւորումներով:

Մնացած գույքերն օտարումից  փրկելու նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են  ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարել լրացումներ՝ հետեւյալ կարգավորումներով. «Նախ, այս գույքերի ցանկը կհրապարակվի Կառավարության կողմից, կամ Կադաստրի կոմիտեում կլինի այդ գույքերի ցանկը, եւ այդ բոլոր գույքերն օտարվելուց առաջ պետք է անցնեն 2 կարեւոր փուլ: Պետք է տեղի ունենան հանրային  լսումներ, այսինքն՝ հանրությանը երբեւէ պատկանած այս գույքերն առանց հանրության կարծիքը լսելու եւ որոշ դեպքերում հաշվի առնելու չեն կարող օտարվել: Երկրորդ պայմանն այն է, որ կազմակերպությունները  գույքը կարող են օտարել բացառապես իրենց անդամների 2/3-րդի համաձայնության դեպքում»:

Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու եւ այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:

Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am