National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.01.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.09.2024
Համաձայնագրի վավերացումն ԱՊՀ երկրներին ծառայությունների ոլորտի համեմատական առավելություններն օգտագործելու հնարավորություն կտա
1 / 2

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում  ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Նպատակը պետությունների միջեւ ծառայությունների, առեւտրի, ներդրումների ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությունն է եւ փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրից: Ընդլայնվում է առեւտրի շրջանակը՝ տարածելով նաեւ ծառայությունների ոլորտի վրա:

Կարգավորվում է ծառայությունների անդրսահմանային առեւտուրը, ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի եւ ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի շրջանակը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը:

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող հարցն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանը:

Փոխնախարարի խոսքով նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին: ԱՊՀ գործադիր կոմիտեի գնահատականով կանխատեսվում է, որ համաձայնագրի իրականացումն ԱՊՀ-ում ծառայությունների ծավալը կավելացնի շուրջ 25 տոկոսով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական է. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am