National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.09.2024
Համաձայնագրի վավերացմամբ հայկական կազմակերպությունները կարող են մասնակցել Միջազգային արեւային դաշինքի ծրագրերին
1 / 3

Հաշվի առնելով Հայաստանում արեւային էներգիայի ներուժը, ոլորտի զարգացման դինամիկան եւ հեռանկարները՝ Միջազգային արեւային դաշինքին միանալը հնարավորություն կստեղծի մեր երկրին ներգրավված լինելու արեւային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալու բնագավառի զարգացման նորագույն առաջանցիկ տեխնոլոգիաներին, ներկայացնելու սեփական հաջողված փորձը: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ԱԺ հերթական նիստում ««Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:

Համաձայնագրի նպատակը համատեղ ջանքերի ներդրման, տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով արեւային էներգետիկան զարգացնելն է, ինչը կնպաստի ժողովուրդների բարեկեցության, էներգետիկ անվտանգության ապահովմանը եւ կայուն զարգացմանը:

Շրջանակային համաձայնագիրը մեր երկրի կողմից ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին: Ներկայումս համաձայնագիրը ստորագրել են 118 պետություն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է Հայաստանում էներգիայի կուտակիչներ ներդնելու հեռանկարով: Հարցին ի պատասխան՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ Կառավարությունը ենթաօրենսդրական ակտերի մակարդակում մշակում է դրույթներ, որոնք հնարավոր կդարձնեն կուտակիչների շուկայի զարգացումը, քանի որ միայն սուբսիդիաների միջոցով հնարավոր չէ հարցը կարգավորել, անհրաժեշտ են շուկայական մեխանիզմներ:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:


21.01.2026
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 22-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00:...

21.01.2026
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել քննարկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am