National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.09.2024
Խորհրդարանը քննարկել է Եվրաջասթի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
1 / 2

Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, նպատակ ունի ամրապնդելու, ինչպես նաեւ զարգացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը: ««ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ն նշանակում է համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ համագործակցության հարցերով մագիստր Երեւանում: «Այս ընթացակարգերի կիրարկումը կնպաստի ԵՄ անդամ եւ երրորդ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագության ապահովմանը, առանձնակի ուշադրություն կսահմանվի անձնական տվյալների պաշտպանությանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագիր, բացի ԵՄ անդամ երկրներից, կնքել է նաեւ ԵՄ անդամ պետություն չհանդիսացող 13 պետություն, Հայաստանը կլինի 14-րդը: «Սա եւս մեկ ապացույց է, որ Կառավարությունն ու իշխող մեծամասնությունը հաստատուն քայլերով առաջ են շարժվում եվրաինտեգրման ճանապարհով»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը Եվրաջասթում նշանակելու է համակարգող դատախազ, որը դառնալու է Եվրաջասթի դատախազի կոլեգիալ անդամ եւ օժտված է լինելու, համապատասխանաբար, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար սահմանված բոլոր իրավունքներով, նախաքննական եւ դատաքննական փուլում տեղեկատվություն է հայցելու եւ սահմանված կարգով ստանալու՝ ԵՄ անդամ երկրների գործընկերներից: Միեւնույն ժամանակ, Հայաստանն է պարտավորվածություն ստանձնում անհրաժեշտության դեպքում նմանատիպ տեղեկատվություն փոխանցել իր գործընկերներին: Արման Եղոյանը կարեւորել է այս քայլը Հայաստան- ԵՄ հարաբերությունների շրջանակում՝ նշելով, որ շարունակելու են սերտացնել հարաբերությունները ԵՄ մյուս բոլոր ինստիտուտների եւ գործակալությունների հետ:


12.12.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է,...

12.12.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.12.2025
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, 314 դահլիճում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ...

12.12.2025
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2025 թվականի դեկտեմբերի 10-ից 24-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am