National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.09.2024
Նախատեսվում է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունը
1 / 9

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Եվրաջասթը հիմնադրվել է 2002 թվականին: Այն ԵՄ անդամ 27 պետությունների ու դրանից դուրս համագործակցող  պետությունների  իրավասու մարմինների հետ միջազգային իրավական համագործակցությունը խթանող համաեվրոպական մարմին է: Նշվել է, որ ներկայում կառույցի հետ համագործակցում է նաեւ ԵՄ-ից դուրս գտնվող 8 երկիր:

Զեկուցողի խոսքով 2021 թվականին Եվրոպական միությունը նախաձեռնել է ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, դրա քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրաջասթի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները: Երկար քննարկումներից հետո 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ  կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը, եւ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ստորագրել է համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով:

Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստրոս:

Մտքերի փոխանակության ընթացքում  պատգամավոր Արսեն Թորոսյանը  կարեւորել  է համաձայնագրի վավերացումը՝ դա գնահատելով նաեւ որպես եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլերից մեկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագիրը նպատակ ունի պաշտպանելու նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները ԵՄ երկրներում, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կարգավորում ենք ավելի մանրամասն եւ առավել խիստ անձնական տվյալների պաշտպանությունն այս համաձայնագրի շրջանակում, բնականաբար, մենք ակնկալում ենք արդեն  մեր քաղաքացիների վերաբերյալ եվրոպական կողմի դաշտում գտնվող տեղեկատվության առավել բարձր պաշտպանության մեխանիզմներ, որոնք այսպես թե այնպես կապահովվեին իրենց ստանդարտներին համահունչ: Բայց հիմա դրանք ձեւակերպում են ստանում միջպետական համաձայնագրի տեսքով, ուստի, Ձեր հարցի պատասխանը կլինի՝ այո»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


05.09.2024
Արման Եղոյանն ընդունել է «Ժան Մոնե» ամառային դպրոցի ուսանողներին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է «Միջազգային եւ ԵՄ իրավունքն ու քաղաքականությունը եվրոպական արեւելյան հարեւանությունում` աշխարհաքաղաքական տուրբուլենտության համատեքստում» խորագիրը կրող Եվրասիա միջազգային համալսարանի կազմակերպած «Ժան ...

05.09.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am