Տպել
01.11.2006
Թրաֆիքինգի հիմնախնդիրը լուծում է պահանջում

  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 1-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին եւ դեսպանատան քաղաքական-տնտեսական հարցերով փորձագետ Մաշա Հերտցին:

Պարոն Գոդֆրին նշեց, որ թրաֆիքինգի արատավոր երեւույթի դեմ պայքարը դարձել է միջազգային տարբեր կազմակերպությունների եւ երկրների կարեւորագույն խնդիրներից մեկը: Թեեւ ՀՀ կառավարությունը մտադիր է թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ազգային ծրագիր մշակել, բայց գործնական քայլեր դեռեւս չեն արվել, քանզի պետական բյուջեից այդ նպատակի համար միջոցներ չեն հատկացվել: ԱՄՆ-ի փոխդեսպանը հավաստիացրեց, որ իր երկիրը նախանձախնդիր է այս հարցում, եւ եթե Հայաստանըբյուջեով որոշակի գումար հատկացնի այս հիմնախնդրի լուծման համար, ԱՄՆ-ըեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատրաստակամ են ֆինանսական ակտիվ աջակցություն ցուցաբերել ծրագրին:

Տիկին Հակոբյանը համաձայնեց, որայդ արատավոր երեւույթն առկա է մեր իրականության մեջ, ուստիմիջոցներ պետք է ձեռնարկել այն արմատախիլ անելու համար. պետք է ազգային ծրագիրը հետեւողականորեն կյանքի կոչել, միանալ ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերին, կարգավորել օրենսդրական դաշտը, սերտ կապեր հաստատել այս հարցով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ: Նա պատրաստակամություն հայտնեց կարելվույն չափով աջակցել  նաեւ  ֆինանսական հիմնախնդրի լուծմանը` այդ հարցով դիմելով ՀՀ կառավարությանը:

Որոշվեց համագործակցությունը դարձնել շարունակական եւ գործնական միջոցներ ձեռնարկել ծրագիրն իրականացնելու համար:


01.11.2006
2007 թ պետական բյուջեի նախագծում պահպանված է սոցիալական ուղղվածությունը
Նոյեմբերի 1-ին խորհրդարանում սկսվեցին 2007 թ պետական բյուջեի նախագծի քննարկումները: Առաջին քննարկումը մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ձեւաչափով էր` ԱԺ նախագահի, վարչապետի, կառավարության անդամների, պատգամավորների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետ...