National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.8.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
1 / 12

Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ողջունելով Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարից ավելի հայերի խախտված իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է, որ երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ 2020 թվականից Հայաստանի համար դժվարին ժամանակներ են, եւ նման ներկայացուցչական կազմով այցը Հայաստան վկայում է, որ հայերը միայնակ չեն: Նա բարձր է գնահատել Նաումբուրգի համագործակցությունն Արմավիր մարզի հետ: Խոսելով տարածաշրջանի անվտանգության, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ պատգամավորը բարձրացրել է միջազգային գործընկերների աջակցության՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովրդին հայրենի տուն վերադառնալու հարցը:

«Հայաստանը եւ Գերմանիան ունեն երկարամյա բարեկամական հարաբերություններ: Չափազանց կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման նպատակով Հայաստանի  կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նա արժեւորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում Գերմանիայի դերակատարությունը:

Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ անցյալ տարվա հունվարին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է 2014 թվականին Սինջարում տեղի ունեցած ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը՝ ընդգծելով, որ այն պատմական նշանակություն ունի եզդի ժողովրդի համար:

Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների միջեւ փոխհամագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Նրա ներկայացմամբ Նաումբուրգն ակտիվ համագործակցում է Արմավիր քաղաքի հետ, փորձում են իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր մի շարք ոլորտներում:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդտը, տեղեկացնելով, որ Հայաստանում ունեցել են մի շարք հանդիպումներ, ընդգծել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հայ ժողովրդի կողքին է: Նա կարեւորել է խաղաղության հաստատումն ու ամրապնդումը:


06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am