National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.07.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ
1 / 2

Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացմանը նվիրված Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների եւ պահվող այլ անձանց վերադարձին առնչվող խնդիրներին:

«ՀՀ-ն հավատում է, որ ուժեղ ժողովրդավարական պետությունը, որի առանցքում մարդու իրավունքներն են եւ օրենքի գերակայությունը, պետության եւ հասարակության դիմակայությունն ապահովելու խոշոր նախադրյալ է ընդդեմ բազում մարտահրավերների ու ճգնաժամերի»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու հարցում՝ ԱԺ նախագահի տեղակալն այդ առումով արժեւորել է նաեւ Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Վերջինս կիսվել է Հայաստան իր կատարած այցի լավ տպավորություններով, ինչպես նաեւ անդրադարձել սեպտեմբեր ամսին Հայաստանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովին:

«Հայաստանի խորհրդարանն ամենաերիտասարդն է աշխարհում, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանում է անցկացվելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովը»,- նշել է նա:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ հավելել, որ Միջխորհրդարանական միության կողմից ջանքեր կներդնեն գործընթացը զարգանալու համար:

Հանդիպման ավարտին Մարտին Չունգոնգը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի եւ Միջխորհրդարանական միության միջեւ համագործակցությունը քաջալերող է, հայ պատգամավորներն ակտիվորեն ներգրավված են միության տարբեր մարմինների աշխատանքներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am