National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում:

«Տիկի՛ն նախագահ,

Գործընկեր պատգամավորնե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջեւ:

Իր կենսագործման ամբողջ ընթացքում Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձեւավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար:

Վերանայման ժամանակահատվածում ՀՀ-ն նախաձեռնել է համակարգային բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որն արտացոլված է 2021-2026 թվականների Կառավարության գործողությունների ծրագրում եւ մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ: Չնայած այն բանին, որ 2020 թվականից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների միջով՝ նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թվականին՝ 12.6 տոկոս, 2023 թվականին՝ 8.7 տոկոս)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից: ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է եւ նահանջ չի գրանցել:

Դատական, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը եւ երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:

Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: ՀՀ-ն նաեւ հետեւողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը եւ զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում: ՀՀ Ազգային ժողովում կանանց ունեցած տեղերի համամասնությունը կազմում է 36.5 տոկոս:

Շնորհակալություն ուշադրության համար»: