National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.07.2024
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 5

Հուլիսի 11-ին արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ կարգավորումները` այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Առաջին ընթերցմամբ կարգավորումները` այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ կարգավորումները` այստեղ:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական նախաձեռնությունները փոփոխությունների չեն ենթարկվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ:

Առաջին ընթերցմամբ կարգավորումները` այստեղ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել երկրորդ ընթերցմամբ քննարկված ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Առաջարկվող փոփոխությունները` այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է մեկ փոփոխություն. ավելացվել է սեռաբջիջների «տեղափոխում» բառը: Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանի խոսքով կարող են լինել դեպքեր, երբ անհրաժեշտ լինի ՀՀ տարածքում գործող բժշկական որեւէ հաստատությունից սեռաբջիջը կամ սառեցված սաղմը տեղափոխել մեկ այլ բժշկական կազմակերպություն: Նշվել է, որ նախաձեռնության ընդունումից հետո կմշակվի տեղափոխման կարգը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Առաջին ընթերցմամբ քննարկման մանրամասները` այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը պարզաբանել է, որ այսօր էլ Կառավարությունը հաստատում է ներդրումային ծրագրեր, բայց առանձին դեպքերի համար այդ հնարավորությունը չունի: Նա իրազեկել է, որ այս պահին երկու բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիր կա, որոնք Կառավարությունը չի կարողանում հաստատել, քանի որ լիազորող նման նորմ չունի: «Մենք ունիվերսալ լիազորող նորմ ենք տալիս Կառավարությանը, որ կարողանա բոլոր տեսակի ներդրումային ծրագրերը հաստատել»,- ասել է նախարարը: Այս դեպքում, ըստ զեկուցողի, խոսքը վերաբերում է ներդրումային ծրագրի շրջանակում հողն ուղղակի վաճառքով օտարելու հնարավորությանը:

Պատգամավորներին մտահոգող հարցերին ի պատասխան` Էկոնոմիկայի նախարարը փաստել է, որ օրենքի նախագիծը հողի գնի եւ հող առնելու մասին չէ, այլ Կառավարությանը` հնարավոր ներդրումային նախագծերի առումով աջակցության մեխանիզմներ ստեղծելու հնարավորություն տալն է: «Ո՞վ է ասում, որ որեւէ մեկը կարող է ներդրումային ծրագիր ներկայացնի, հողի կատեգորիա փոխի, բայց հետո ուրիշ բանով զբաղվի: Չի կարող: Քրեական գործերն էլ հենց դրանց մասին են»,- շեշտել է Գեւորգ Պապոյանը:

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հիմնական կարգավորումները` այստեղ:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am