National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
1 / 4

Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը:

Մրցութային խորհրդի  անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը համառոտ ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը:

Նարինե Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով Մրցութային խորհրդին երկրորդ անգամ իր թեկնածությունը ներկայացնելու համար, նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության անշեղ իրականացումն է, որ պետք է նպաստի կայուն, ժողովրդավար եւ առանց կոռուպցիայի հասարակության կառուցմանը, պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ զարգացմանը: Նրա խոսքով կոռուպցիան հաղթահարելու ամենաարդյունավետ եւ կայուն ճանապարհն իրազեկվածության բարձրացումն է եւ հակակոռուպցիոն կրթության խթանումն ու տարածումը: Խոսելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության թափանցիկության մասին՝ թեկնածուն նշել է, որ  աշխատանքում պետք է բարձրացնել իրազեկման մակարդակը, ամրապնդման կարիք ունեն վարքագծի կանոնների միասնական կիրառման կանոնակարգումները, բարելավման անհրաժեշտություն ունի հայտարարագրման համակարգը:

Նարինե Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով 2011-2016 թվականներին ՀՀ-ում կայացած համապետական ընտրություններին, ընտրական համակարգում առկա ոչ կենսունակ կառուցակարգերին, իրական եւ թվացյալ կոռուպցիայի կանխարգելմանը, իրական կոռուպցիան ծնող պատճառներին եւ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մեխանիզմներին:

Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշել է, որ Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է նաեւ Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությունը:

Վերջինիս կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Նրա տեղեկացմամբ հունիսի 7-ին կայացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնում ընտրություն կատարելու նպատակով հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, որի ժամանակ Վաղարշ Աղաբեկյանը, ստանալով առավելագույն միավորները, ճանաչվել է հաղթող, ինչն էլ հիմք է հանդիսացել վերջինիս թեկնածությունն Ազգային ժողովի դատին ներկայացնելու համար:

Ներկայումս թեկնածուն զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության հատուկ կարեւորության գործերի քննիչի պաշտոնը:

Վաղարշ Աղաբեկյանն ընդգծել է, որ ունի հարուստ ու բազմաշերտ աշխատանքային փորձ: «Կոռուպցիոն բնույթի հանցավորության դեմ պայքարին ծանոթ եմ ինչպես իրավապահ համակարգում աշխատելով, այնպես էլ քաղհասարակության մաս կազմելով: Ծանոթ եմ հանրային ծառայողների, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խնդիրներին, աշխատանքի ընթացքում առաջացող խոչընդոտներին, կոռուպցիոն բնույթի արարք կատարած անձանց վարքին, ենթադրյալ շարժառիթներին, ինչպես նաեւ քաղհասարակության տարբեր մասնագիտական հանրությունների ակնկալիքներին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»,- ասել է թեկնածուն: Զեկուցողը նշել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում բախվել է մի շարք խնդիրների, որոնք կարող է որպես հանձնաժողովի անդամ բարձրաձայնել, վերլուծել եւ մասնակցություն ունենալ դրանց լուծման գործում:

«Պատրաստ եմ եւ կարող եմ ստանձնել պատասխանատու, բարդ, բայց նաեւ պատվաբեր առաքելությունը՝ լինելով ԿԿՀ անդամ»,- ամփոփելով ելույթը՝ ասել է թեկնածուն: Նա նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետեւաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել:

Այսպիսով` թեկնածուները չեն ընտրվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am