Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նրա խոսքով նախաձեռնության ընդունմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմքեր կստեղծվեն քրեական գործերով պետությանը եւ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներում արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ որոշակի հսկողության գործառույթներ իրականացնելու համար:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի` նախաձեռնության ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների ու նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
««ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել է տեխնիկական փոփոխությունների հիման վրա: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Առաջին ընթերցմամբ նախատեսված կարգավորումները`
հղմամբ:
Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: