Տպել
24.10.2006
Տեսակետներ ընտրական գործընթացները բարելավելու մասին

Խորհրդարանը հոկտեմբերի 24-ի նիստում շարունակեց քննարկել քաղաքական ուժերի նախաձեռնած` Ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխությունների նախագիծը:

Հարցի վերաբերյալ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Գլխադասային հանձնաժողովի գնահատմամբ` նախագիծը պատրաստ է առաջին ընթերցմամբ ընդունելու համար` դրանից հետո լրամշակվելու պայմանով: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` նպատակը մեկն է. ապահովել ազատ ընտրություններ ու բացառել սողանցքների ու չարաշահումների հնարավորությունը:Հենց սրան էլ ուղղված են 1999 թ. ընդունված` ընտրական օրենսգրքի բազմակի փոփոխությունները: Սա արդեն վեցերորդն է: Հանձնաժողովի նախագահը կարծում է, սակայն, որ միայն օրենսգիրքը բարելավելը բավարար պայման չէ արդար ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է փաստաթուղթը բարեփոխել, բայց չկատարել առաջադրվող պահանջները: Պրն. Պետրոսյանն ընտրական գործընթացում հաջողության անհրաժեշտ նախապայման է համարում թե իշխանությունների, թե կուսակցությունների, թե ընտրողների կամքն ու պատասխանատվությունը: Քննարկվող նախագիծը, ըստ հանձնաժողովի եզրակացության, իրավական տեսանկյունից կբարելավի գործընթացը, սակայն դեռեւս մնում են չլուծված եւ բաց հարցեր: Որպես այդպիսին հանձնաժողովի նախագահը նշեց տեսաձայնագրման հարցը: Նա կարծում է, որ պետք է տեսաձայնագրվի քվեաթերթիկները հաշվելու ընթացքը միայն: Գլխադասային հանձնաժողովի ղեկավարը համաձայն չէ վստահված անձանց հետ կանչելու հնարավորություն ընձեռելու հետ` ասելով, որ այդպես օբյեկտիվությունը կնվազի: Պրն. Պետրոսյանը նաեւ փոխանցեց Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունը` ընտրության ժամանակ ընտրողի ինքնությունը ստուգելու գործընթացի վերաբերյալ:Փորձագետները կարծում են, որ պետք է ինքնությունն ստուգել պարզեցված կարգով, մինչդեռ նախատեսված է բարդ` երեք անգամ նույն անձին ստուգելումոդել, որն էլ ժամանակատար է: Վենետիկի հանձնաժողովը նաեւ առաջարկում է ընտրություն չանցկացնել ռազմական եւ արտակարգ իրավիճակներում: Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, նշում է, որ հարցը կարգավորվում է Սահմանադրությամբ:Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ ընտրական կարգերի` համամասնականի եւ մեծամասնականիհարաբերակցության շուրջքաղաքական ուժերիհամաձայնության բացակայության պայմաններում դանդաղում է ընտրական համակարգը բարեփոխելու գործընթացը. այսօր դեռ վերջնական միասնական դիրքորոշում չկա:

Հարցի վերաբերյալ ելույթի համար գրանցվել էր 15 պատգամավոր:

Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ ազատ եւ արդար ընտրության համար: Առաջարկվող փոփոխությունները նա բնորոշեց որպես «կոսմետիկ»` ասելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ միասին միայնտեխնիկական հարցեր են լուծվում: Իսկ սկբունքային` ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը եւ ընտրակարգերի հարաբերակցությանը նախագծումանդրադարձ չկա:Պատգամավորը հայտարարեց, որ դեմ է քվեարակելու: Հրանուշ Հակոբյանն առավել նպատակահարմար է համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությանն անդրադառնալ ընտրություններից հետո, քան` առաջ: Այս դեպքում քննարկումը չի վերածվի նախընտրական, քաղաքական շոուի:Պատգամավորի գնահատամամբ` քննարկվող փաստաթղթում առաջխաղացումն ակնհայտ է, կարգավորված են վստահված անձանց աշխատանքները եւ զինվորականների մասնակցությունն ընտրությանը:Տկն. Հակոբյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում ընտրակեղծիքներ իրականացնելու համար պատժամիջոցներին առավել մեծ ուշադրություն հատկացնել: Գեղամ Մանուկյանն առաջարկում է տեսագրության եւ մի շարք այլ խնդիրների կարգավորմանն անդրադառնալ առաջին ընթերցումից հետո: Փոխարենը նապարզաբանումներ տվեց դաշնակցությանն ուղղված` ընտրակարգի մասին տեսակետը փոխելումեղադրանքների առնչությամբ: Գեղամ Մանուկյանը նշեց, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ ունենալու իրենց տեսակետը սկզբունքային է եւ չի փոխվել:Սակայն խմբակցությունը ոչ պակասկարեւոր է համարում քաղաքական համաձայնությունը:Նա պարզաբանեց, որ հանձնաժողովի նիստում ամբողջությամբ համամասնական ընտրական ձեւ առաջարկող փոստաթղթի քվեարկությանն իրենք չեն մասնակցել`համարելով այն «քաղաքական համաձայնության տակ դրված ական»: Գագիկ Ավետյանը նախագծի հեղինակներին առաջարկեց վիճահարույց դարձած` շարժական քվեատուփերին առնչվող նոր մոտեցում: Նա առաջարկում է դրանց փոխարեն նախատեսելշարժական տեղամասեր: Հմայակ Հովհաննիսյանը հարցնում է` ի՞նչ սկզբունք է դրված այն նախագծի հիմքում, ո՞վ եւ ինչպե՞ս է ապահովելու ընտրության ազատությունը: Նակարծում է, որ ընտրությունների պատասխանատվությունը պետք է կրի կամ պետությունը, կամ էլ` օրինակ` կուսակցությունները: Պատգամավորը համոզված է, որ հնարավոր չէ համատեղելայս երկուսը: Շավարշ Քոչարյանը եւս խոսեց այն մասին, որ նախագծում շրջանցվել է շատ կարեւոր` հանձնաժողովների ձեւավորման կարգը: Նա առաջարկում է դրանց ձեւավորման հավասարակշռված մոդել, երբ հավասար` վեցական անդամ կներկայացնեն թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Պատգամավորը նաեւ առաջարկում է մատի թանաքոտումը կիրառել` միաժամանակ անձնագրում փոքրիկ նշում կատարելով:Շավարշ Քոչարյանը 100 տոկոսանոց համամասնականվարկանիշային ընտրության կողմնակից է: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նախագծում տեղ գտած որոշ թերությունների: Նաիրատեսական չի համարում ընտրություններից 180 օր առաջ ընտրացուցակները հրապարակելու` նախագծով սահմանված պահանջը: Մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավոր չի լինիբոլոր ընթերցումներով նախագիծն ընդունել եւ նշված ժամկետում հրապարակել ընտրացուցակը: Նաեւ` այն փոփոխական կլինի` պայմանավորվածզորակոչով եւ զորացրմամբ:Պատգամավորն անիրագործելի է համարում նաեւընտրությունների տվյալները հրապարակելու` Վենետիկի հանձնաժողովի առաջարկած ժամկետը:Արմեն Աշոտյանը դեմ է վստահված անձանց հետ կանչելու հնարավորությանը: Նաեւ գտնում է, որ ընտրակարգը որեւէ երկրում ժողովրդավարության ցուցանիշ չէ:Պատգամավորի կարծիքով, չպետք է փորձել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացնել նորարարության դաշտում:Արշակ Սադոյանը համատեղ ուժերով ազատ եւ արդար ընտրությունապահովելու կոչ ուղղեց քաղաքական ուժերին:Պատգամավորը նախատեսում է 10-15 հազար ակտիվ քաղաքացիների օգնությամբ հետեւել ընտրությունների ընթացքին եւ այդպես պայքարկեղծիքների դեմ: Սուքիաս Ավետիսյանի գնահատմամբ, նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավորման առարկան պետք է լինեն: Նա դեմ է շրջիկ քվեատուփերի կիրառմանը` ասելով, որ այն բողոքների լայն ասպարեզէ բացում եւ որընդդիմությունն էլ օգտվում է դրանից:Արամ Սարգսյանը ընտրական գործընթացում կարեւոր պայման է համարում բարոյահոգեբանական մթնոլորտը:Նախկին ընտրությունների կեղծողները, ըստ պրն. Սարգսյանի, պետք է պատժվեն եւ ոչ թե հովանավորվեն: Նա տեսնում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն: Համլետ Հարությունյանը հռետորական հարց հնչեցրեց. «Ընտրական օրենսգի՞րք են բարեփոխում, թե՞ հեղափոխական ելույթներ ենք ունենում»: Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ քննարկումներն ընթացանհասարակության մեջ հեղափոխական եւ անկայուն տրամադրություներ ստեղծելու ուղղությամբ: Նրա բնորոշմամբ, մինչեւ ընտրություն արդեն իսկ կարծրատիպ է ստեղծվում, ըստ որի ընտրություններն անպայման կեղծվելու են:

Հարցի քննարկումն ընդհատվեցպատգամավորների հայտարարություններով:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ելույթները կշարունակվեն խորհրդարանի հոկտեմբերի 25-ի նիստում:


24.10.2006
Ստացվել է 1050 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` աշխատակազմի ԱԺ օրենսդրական գործունեության ապահովման վարչությունը հրապարակում է 2006 թ. երրորդ եռամսյակում Ազգային ժողովում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:ԱԺ նախագա...

24.10.2006
Պետական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները` հանուն մարդու արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, Մարդկային արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության միջազգային լիգայի նախագահ, բանակի գեներալ Վալենտին Վարեննիկովի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ե...

24.10.2006
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենը խորհրդարանում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, որ ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:Պարոն Ռոբինսոնը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` չորսուկես տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ այդ տարիներին ...