National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

«Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի եւ նվիրվածության համար: Դուք մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա` որպես երկիր, որը կիսում է Էստոնիայի եւ ԵՄ-ի հետ նույն արժեհամակարգը»,- ասել է ԱԺ նախագահը:

Ռինա Կալյուրանդը նշել է, որ ՀՀ-ում առաքելության 4 տարիների ընթացքում համագործակցությունը գործընկերների հետ եղել է բարձր մակարդակի վրա եւ վերահաստատել Էստոնիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:

Զրուցակիցները փաստել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին` ընդգծելով շարունակական փոխայցերի կարեւորությունը:

«Ես մշտապես կլինեմ Հայաստանի կողքին»,- նշել է դեսպանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am