National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.06.2024
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը
1 / 1

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իր ծրագրի շրջանակում: Ծրագիրը բաղկացած է եղել 3 մասից: Իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հունիսի 13-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Կառույցի նախագահը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցության շրջանակում ծավալած գործունեությունը:

Խոսելով 2023 թվականի ռազմավարական միջոցառումների մասին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են նախանշված եղել. իրավական դաշտի բարելավում, հաշվեքննության ազդեցության բարելավում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում, հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում: Նրա ներկայացմամբ գործնականում բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:

Հաշվետու տարում 52 հաշվեքննություն է ավարտվել. միջազգային պայմանագրի շրջանակում իրականացվել է 2 միջոցառում: Օգտագործվել է 1 մլրդ 32 մլն դրամ, որից շուրջ 90 տոկոսը` վարձատրության նպատակով:

Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով կառույցի կարողությունների, հաշվեքննությունների որակի բարելավմանը:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am