National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
12.06.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առկա մի քանի խնդիրներ կստանան համապատասխան լուծումներ
1 / 13

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ  արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ  առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում փոփոխություններ չեն կատարվել:

Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթը միտված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առկա մի քանի խնդիրների լուծմանը, մասնավորապես,  իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված նոր ժամկետների սահմանմանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը: Մյուս կարգավորվող խնդիրը ԼՂ կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ գործող կենսաթոշակային ֆոնդ տեղափոխելու հնարավորությունն է:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ խնդրահարույց դեպքերը շատ են եղել եւ լսելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հորդորը՝ Կառավարությունը ձեռնամուխ է եղել խնդիրների լուծմանը: Պատգամավորն առաջարկել է օրենքի նախագծին կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am