Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ներկայում ոստիկանության կողմից հավաքների խաղաղ բնույթը չհիմնավորված, ոչ իրավաչափորեն միջամտելու դեպքերին, հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողների կողմից համազգեստ եւ տարբերանշան կրելուն, ինչը, ըստ խմբակցության քարտուղարի, չի պահպանվում:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, խոսելով ոստիկանության ծառայության տարբեր ձեւերի մասին, ներկայացրել է բացահայտ եւ գաղտնի ծառայությունների աշխատակարգն ու սկզբունքները:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ներկայացրել է պարզաբանումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաեւ երեկ քննարկված
օրենսդրական նախաձեռնությունները:
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առկա մի քանի խնդիրներ կստանան համապատասխան լուծումներ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պե...
2023 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել հարակից զեկուցողները
2023 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է բյուջեի կատարման արդյունքները նկարագրող մի քանի հիմնական ցուցանիշներ. բյուջեի եկամուտներն ու ծախսերն ապահովվել են համապ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին
2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալակ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունիսի 12-ին` ժամը 16:00-ին, 314 սրահում:...
Խորհրդարանը սկսել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տա...