National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.06.2024
Նախագծի ընդունմամբ կստեղծվի ոստիկանական ծառայություն` ժամանակակից եւ միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ
1 / 2

Բարեփոխումների շրջանակում ոստիկանությունը զարգանալու է որպես մասնագիտացված կառույց` չորս հենասյունային ուղղություններով եւ ոստիկանության գվարդիան այդ թվում է, որի ձեւավորումը նախատեսված է եղել թե' Կառավարության ծրագրով եւ թե' ոլորտային ռազմավարությամբ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց: «Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ գվարդիայի գործունեության, գործող հատուկ ստորաբաժանումների տարբեր համազգեստային նկարագրերի վերաբերյալ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ոստիկանական ծառայություն` ժամանակակից եւ միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ, որակավորում ստացած անձնակազմով»,- ասել է Արմեն Խաչատրյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 12-ի ԱԺ հերթական նիստում:


19.02.2025
Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք ...

19.02.2025
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական  է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ...

19.02.2025
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ԱՏՁՄ 24-րդ համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am