National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.06.2024
Նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները պարտավոր կլինեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը
1 / 3

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսավարող սուբյեկտները կպարտավորվեն շինության մուտքը եւ բոլոր կողմերն ապահովել անընդմեջ եւ բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ:

Խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների մասին  է:

Խորհրդարանը հունիսի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն հեղինակել են ՀՀ կառավարությունը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Տեսահսկումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը: Եթե տվյալ տարածքն առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Եթե տվյալ տարածքն առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսավարողի սեփականություն հանդիսացող տարածքի ամբողջ երկայնքով:

Ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահների, շտապ օգնության ավտոմեքենաների տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի տեսահսկել ինչպես դրանց դիմացի հատվածն ամբողջությամբ, այնպես էլ՝ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը:

Զեկուցողը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը հանրային անվտանգության ավելի բարձր շեմի ապահովումն է:

Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները պարտավոր կլինեն մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: Պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկել է երկարացնել այս ժամկետը, ինչը փոխնախարարն ընդունելի է համարել:

Փաթեթի համահեղինակ Հայկ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը մշակվել է շուրջ մեկ տարի, որի համար հիմք են հանդիսացել մի շարք հանգամանքներ՝ կապված որոշ հանցագործությունների բացահայտման դժվարությունների  հետ:  Նշվել է, որ փաթեթի ընդունման արդյունքում ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ  տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
 


19.02.2025
Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք ...

19.02.2025
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական  է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ...

19.02.2025
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ԱՏՁՄ 24-րդ համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am