Տպել
11.06.2024
Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
1 / 2

Նախագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումն ու պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենքով կսահմանվեն այն բոլոր կարգավորումները, որոնք անհրաժեշտ են միասնական հաշվի ներդրման եւ գործարկման համար: Կսահմանվեն նաեւ կարգավորումներ, թե ինչ ինֆորմացիա պետք է լիազոր մարմինները գրանցեն ինքնաշխատ համակարգում կամ իրենց կողմից վարվող լիցենզիաների թույլտվության գրանցամատյաններում, որը պետք է արտացոլվի հարկային մարմնում, եւ որի հիման վրա պետք է իրականացվի տարեկան պետական տուրքի հաշվարկը:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: