National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.06.2024
Առաջարկվում է հնարավորություն տալ գրադարաններին` իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն
1 / 3

Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Խորհրդարանը հունիսի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

Փոխնախարարը հավելել է, որ հստակեցվում են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում` տնտեսական:

Գործադիրն առաջարկում է նաեւ գրադարաններին հնարավորություն ընձեռել կատարելու հավելյալ ծառայություններ, մասնավորապես, պատրաստել եւ վաճառել հուշանվերներ, իրականացնել կրթական ծրագրեր, պարբերական հրատարակել գրքեր, պատրաստել գրասենյակային պիտույքներ, ծավալել սրճարանային գործունեություն, ինչպես նաեւ կազմակերպել առեւտրային ցուցահանդեսներ: Պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվեն լիազորող նորմեր:

Օրենքի նախագծով կսահմանվի նաեւ գրադարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը, կհաստատվի պետական գրադարանի աշխատողների ատեստավորման կարգը:

Ալֆրեդ Քոչարյանի խոսքով օրենքի ընդունման դեպքում գրադարանները կարող են հասարակության բոլոր շերտերի համար դառնալ նաեւ սոցիալ-կրթական ինստիտուտներ` ոչ ֆորմալ կրթության եւ ժամանցի միջավայրի ապահովմամբ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների եւ հաստատությունների միջազգային դաշինքին» (IFLA), ինչպես նաեւ Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախատեսվող տնտեսական որոշակի գործունեությունը կնպաստի գրադարանների ինքնաֆինանսավորմանը: Նա նշել է, որ  տնտեսական գործունեությունը չպետք է խաթարի եւ հակասի գրադարանի գործունեությանը: «Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս գրադարանը պետք է լիազորված մարմնի կողմից ստանա թույլտվություն»,- ասել է պատգամավորը: Նա կարեւորել է նաեւ գրադարանների աշխատակիցների ատեստավորման կարգը, որը կնպաստի նրանց աշխատավարձերի բարձրացմանը: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի քննարկում` նախարարության եւ գրադարանների ներկայացուցիչների հետ: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:
 


15.02.2025
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am