ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հանձնաժողովին է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկները: Մասնավորապես, առաջարկվել է փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը. այն գործողության մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո, այլ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Նշվել է, որ մյուս առաջարկները տեխնիկական եւ խմբագրական բնույթի են:
Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: