Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիների պատշաճ ծանուցման կարգը: Նա տեղեկացրել է, որ սահմանվում է քաղաքացուն ծանուցելու 4 տարբեր եղանակ: Առաջինը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը չի կարողանում քաղաքացուն ծանուցել, չորրորդ տարբերակով Ազդարար համակարգում տեղադրում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված:
Փոխնախարարը հորդորել է քաղաքացիներին՝ հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով, հաշվառվել իրենց փաստացի բնակվելու վայրում, քանի որ փոստային ծանուցումն իրականացվելու է քաղաքացու հաշվառված հասցեով:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փոփոխություններին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Ավարտվեց ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը, մասնակիցները ստացան հավաստագրեր
Գերհագեցած երկու շաբաթ, բազմաթիվ հանդիպումներ ու այցեր: ԱԺ «Ամառային դպրոցին» մասնակցելու հայտ էր ներկայացրել 400 դիմորդ: Ընտրական շեմը հաղթահարեց 50 աշակերտ՝ Հանրապետության բոլոր մարզերից եւ Երեւանից: Երկու շաբաթվա մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում: ...
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է համայնքներում, ծանոթացել խնդիրներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վեր...