ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը:
ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր:
Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր:
Դավիթ Խաչատուրյանն ԱԺ նիստում երդվել է: