National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.05.2024
Խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը
1 / 5

Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տրամաբանական է համարել, որ այս օրերին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցից բացի քննարկվում են քաղաքական նշանակության կարեւոր հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ՍԴ-ի հետ:

Ընդգծելով, որ այս օրերին Հայաստանում ընթացող գործընթացները խոր աղերսներ ունեն նաեւ ՍԴ-ի հետ` խմբակցության ղեկավարն ասել է. «Այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, խմբեր, ինչպես նաեւ մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը: Իսկ ՍԴ-ն Հայաստանի պետականության պահպանման կարեւորագույն ինստիտուտն է»:

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ելույթի այն թեզին, որ Սահմանադրության մեջ պետք է սահմանվեն իրագործելի նպատակներ` Հայկ Կոնջորյանը նշել է, որ այսօրվա քննարկումները, քաղաքական բանավեճն այդ ամենի մասին են: «Իրագործելի նպատակների եւ անիրագործելի երազանքների մասին բանավեճ է այսօր տեղի ունենում մեր երկրում, եւ սահմանազատումը հենց դրա մասին է»,- ասել է Հայկ Կոնջորյանը` հավելելով, որ չի կարելի 21-րդ լուսավորյալ դարաշրջանում լինել քաղաքական հայդուկ, եւ պարտադրել, որ պետությունն էլ քաղաքական հայդուկության կառափնարանի մեջ մնա: «ՀՀ-ում ժողովրդավարությունն անշրջելի է, ժողովրդի իշխանությունն անշրջելի է, ՍԴ-ն ժողովրդավարության պահպանման գործում ֆունդամենտալ նշանակություն ունի, եւ վստահ ենք, որ ՍԴ-ն նաեւ այս ընտրության արդյունքներից հետո ունենալու է դրական արդյունքներ եւ մենք կարողանալու ենք ժողովրդավարությունը պաշտպանել ՀՀ-ում»,- եզրափակել է խմբակցության ղեկավարը:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եզրափակիչ ելույթում  շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար: Նա անդրադարձել է իրեն ուղղված հարցադրումներին` խոսելով գերագույն դատարանի համակարգի, պառլամենտարիզմի, արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մասին:

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը:


14.01.2026
Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների վարակազերծման եւ ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունները
Օրենսդրական փաթեթի նպատակն է բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաեւ վարակազերծման, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման ...

14.01.2026
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխութ...

14.01.2026
Քննարկվել են Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հզորացմանն ուղղված կարգավորումները
Ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 2-ն են ոչ դատավոր անդամ: Դա Վենետիկի հանձնաժողովի դիտարկմամբ ազդեցություն է ունենում կամ կարող է ունենալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումների կայացման գործընթացում եւ ստեղծել, ա...

14.01.2026
Օրենդրական առաջարկով կպարզեցվեն դատավարական ընթացակարգերը, կնվազեցվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենսգրքերում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախար...

14.01.2026
Աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունվարի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ ««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ...

14.01.2026
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի շարք նախագծեր քննարկվել են երկրորդ ընթերցմամբ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր եւ ստացել դրական եզրակացություն: ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ա...

14.01.2026
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները: Պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի ան...

14.01.2026
Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օր...

14.01.2026
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.01.2026
Առաջարկվել է Ազգային ժողովում ձեւավորել նոր բարեկամական խմբեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունները: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-Օման բարեկամական խումբ ձեւավորելու մաս...

14.01.2026
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է թեթեւացնել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատել գործերի քննության ժամկետները
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, ո...

14.01.2026
Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը
Համաձայնագիրը վերաբերում է երկու պետությունների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին: Ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծ...

14.01.2026
Առաջարկվում է վերանայել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում ստացվող աջակցության գումարները շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ ճանաչելու սկզբունքը
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծի կարգավորման առարկան պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ ճանաչելու կամ չճանաչելու, իսկ ճանաչման դեպքում՝ ինչպե՞ս ճանաչելու կառուցակարգերն...

14.01.2026
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը եւ բարեվարքության համակարգի ամրապնդմանը
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում նոր կարգավորումներ առաջարկող օրենսդրական փաթեթի ընդունումը բխում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ արգացման կազմակերպությ...

14.01.2026
Կհստակեցվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները
Հանրության գերակա շահն ապահովելու նպատակով սեփականության օտարման հարաբերություններն այժմ կարգավորվում են համապատասխան օրենքով եւ չնայած օրենսդրական կարգավորումների շարունակական կատարելագործմանը՝ կան մի շարք խնդիրներ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պետական-իրավական հա...

14.01.2026
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ տնտեսավարողների համար ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածք ապրանքների վաճառքի փաստաթղթավորումն ու հաշվետվողականությունը պարզեցնող օրենսդրական կարգավորմանը
Նախաձեռնությունը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց` ապրանքների վաճառքների, գործարքների, դրանց գծով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման եւ փաստաթղթավորման հաշվետվությունների ներկայացման կարգավորումներին: Զեկուցելով «Հայաստանի Հանրապետության ...

14.01.2026
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.01.2026
Քննարկվել են «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները
2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառմամբ ներկայում ընդարձակվել է չվերթներ իրականցնող ուղղությունների աշխարհագրությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ար...

14.01.2026
Առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար
Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան  բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս  նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բո...

14.01.2026
Օրենսդրական կարգավորում՝ միտված Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները խորհրդատվական կենտրոնների փոխակերպելուն
Կադաստրի կոմիտեն Կառավարության N2126 միջոցառումների ծրագրով հանձնառություն էր ստացել, ըստ որի՝ պետք է իրականացներ սպասարկման գրասենյակների օպտիմալացում: Ինչպես հայտնի է, փուլային եղանակով իրականացվել են մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնցով հզոր զարկ է տրվել էլեկտրոնային եղանակով ներկայացվող ...

14.01.2026
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.01.2026
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

14.01.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.01.2026
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունվարի 16-ին՝ ժամը 10:45-ին, 414 դահլիճում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am