Տպել
21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
1 / 2

«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջարկվում է հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցները եւ նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նշվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կողմից հաստատվում են մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված եւ հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը եւ պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը:

Հարցի վերաբերյալ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Նարեկ Բաբայանը:

«Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող լրացումն ու փոփոխությունը քննարկվել են մայիսի 21-ի ԱԺ նիստում:


07.09.2024
Ավարտվեց ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը, մասնակիցները ստացան հավաստագրեր
Գերհագեցած երկու շաբաթ, բազմաթիվ հանդիպումներ ու այցեր: ԱԺ «Ամառային դպրոցին» մասնակցելու հայտ էր ներկայացրել 400 դիմորդ: Ընտրական շեմը հաղթահարեց 50 աշակերտ՝ Հանրապետության բոլոր մարզերից եւ Երեւանից: Երկու շաբաթվա մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում:   ...

07.09.2024
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է համայնքներում, ծանոթացել խնդիրներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վեր...