Տպել
12.10.2006
2006թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 12-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին`  ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար համաձայնություն ստանալու նպատակով:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն`  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2006 թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 12-ին կգումարվի Աժ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. այն է` «ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին համաձայնություն տալու մասին: