ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ:
Արման Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեությունը, խոսել խորհրդարանական դիվանագիտության նրբությունների մասին:
Հյուրերը հարցեր են ուղղել պատգամավորին, որոնք վերաբերել են տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, սահմանազատման ու սահմանագծման գործընթացին:
Նա նաեւ խոսել է Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի մասին: