Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ:
««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նախաձեռնությունն առնչվում է ապաստան հայցողների կացարանում հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողության առավել հստակ մեխանիզմների եւ ընթացակարգերի սահմանմանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի ներկայացմամբ քննարկվել է ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նախաձեռնության ընդունմամբ նախատեսվում է առավել հստակեցնել պարտապան ֆիզիկական անձի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կառուցակարգերը եւ դրույթները:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել: