Տպել
11.10.2006
Խորհրդարանական լսումներում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլք:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռա ֆիկ Պետրոսյանը կարեւորեց օրինագծի ընդունման անհրաժեշտությունը: Անդրադառնալով 1996 թ. ՀՀ նախագահի դիմումի համաձայն «Անշարժ գույքի մասին» օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը` պարոն Պետրոսյանը նշեց, որ ընդունվել է օրենք, որով սեփականության օտարման վերաբերյալ ԱԺ-ն առանձին օրենք պետք է ընդունի: ՍԴ նշված որոշումը չիրականացվեց, քանի որ «Քաղաքացիական օրենսգրքով» ու «Հողային օրենսգրքով» կարգավորվում էին սեփականության օտարման հարցերը: Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո այդ հարցն ավելի հրատապ դարձավ, եւ ՍԴ-ն անվավեր ճանաչեց «Քաղաքացիական օրենսգրքի» 218, «Հողային օրենսգրքի» 104, 106,108 հոդվածները, նաեւ կառավարության 2002 թ. օգոստոսին «Երեւանի կենտրոն համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի միջոցառումների մասին» որոշումը: Կառավարության ներկայացրած օրինագծով պահանջվում էր լուծել սեփականության օտարման դեպքում համարժեք փոխհատուցման, փոխհատուցման մեխանիզմների, դատական բողոքարկման եւ այլ հարցեր, սահմանել պետական կամ հասարակական գերակա շահերը: Ռաֆիկ Պետրոսյանը փաստեց, որ մինչ առաջին ընթերցում հաջողվել է մի շարք հարցեր լուծել կառավարության հետ` շուկայական գնի նշումը, դատական բողոքարկման հարցը, այնուհանդերձ` դեռ չլուծված հարցեր կան: Նրա գնահատմամբ` օրինագծի 18-րդ հոդվածն ունի հակաօրինական դրույթներ, ըստ որի նախկինում կայացված դատական վճիռներն ուժի մեջ են եւ ոչ ոք դրանց անդրադառնալու իրավունք չունի: Պարոն Պետրոսյանը հավատացած է, որ օրինագծի ընդունումը ձգձգելը վնաս է պատճառում եւ պետությանը, եւ քաղաքացիներին:

Հանձնաժողովի նախագահն առաջարկեց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել գրավոր` նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկելու համար:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը ներկայացրեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի սկզբունքները: Սահմանադրությամբ օտարման համար անհրաժեշտ է լուծել երեք սկզբունքային հարցեր. ապահովել գերակա` բացառիկ շահի առկայությունը, օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցումը եւ օտարման գործընթացի օրինականությունը: Նշվեց, որ բացառիկ` գերակա շահի մոտեցումները տարբեր են: Պարոն Մալխասյանը հավաստեց, որ ՀՀ կառավարությունն է բացառիկ` գերակա հանրային շահի որոշողը, ԱԺ-ն նման լիազորություն չունի, Սահմանադրությամբ օրենքով պետք է սահմանվի միայն օտարման իրականացման կարգը: Օրինագծի ընդունման հիմքում Սահմանադրության 85 հոդվածի առաջին մասն է, որով կառավարության իրավասությանը ենթակա պետական կառավարման հարցերը օրենքով չեն լուծվում, այլ պետական կամ տեղական ինքնակառավարմանմարմինների միջոցով: Զեկուցողը վստահեցրեց, որ կառավարության` իրավունքների չարաշահման հնարավորությունները քիչ են եւ աննշան, քանի որ վերահսկողական գործառույթներ են սահմանված:

Խոսելով քաղաքացիների վնասների փոխհատուցումից` Գեւորգ Մալխասյանը նշեց, որ օրինագծով պետք է շուկայական գնին համարժեք փոխհատուցում տրվի, նաեւ լրացուցիչ փոխհատուցում` այդ գնի 15 տոկոսի չափով: Լրացուցիչ փոխհատուցման նպատակը քաղաքացու կրած բարոյական վնասների, նոր գույքի ձեռքբերման ընթացքում առաջացած խնդիրների լուծումն է: Տեղեկացվեց, որ օտարման ենթակա է ցանկացած գույք, հողի հետ պետք է օտարվեն նաեւ դրա վրա գտնվող շինությունները, իսկ եթե օտարվում է գույքը, պետք է օտարվի նաեւ հողը:

Արդարադատության փոխնախարարն անդրադարձավ նաեւ գույք ձեռքբերողին` փաստելով, որ այն կարող է լինել պետությունը, համայնքը եւ իրավաբանական անձը: Բողոքի հիմք է հանդիսացել իրավաբանական անձին ձեռքբերողի իրավունք վերապահելը: Պարոն Մալխասյանը նկատեց, որ հանրային շահերի շատ խնդիրներ լուծում են ոչ միայն պետական եւ ՏԻ մարմինները, այլեւ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները: Եթե պետությունն է ձեռքբերողը, միեւնույն է, հետագայում գույքը պիտի օտարի տվյալ կազմակերպությանը. կառավարությունն առաջնորդվել է ժամկետների կրճատման եւ մեխանիզմների պարզեցման սկզբունքով: Նախագծով սահմանված է` պետությունը պատասխանատվություն է կրում այդ կազմակերպության կատարած աշխատանքների կամ գործողությունների պատճառած վնասների համար` սեփականատերն ապահովված է հնարավոր ռիսկերից:

Կառավարությունն առաջարկում է գույքի օտարման երեք ձեւ:

Արդարադատության փոխնախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկել է հանել նախագծից 18-րդ հոդվածը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նկատեց, որնախագիծը նախորդ գործընթացների համեմատ շատ հարցեր է լուծել, բայց մի շարք հարցերի լուծման դեպքում միայն կարելի է ասել, որ այն մոտեցել է իրավունքի պաշտպանությանը. «Այս օրինագիծը գնահատելիս չափանիշ պետք է վերցնենք այն, թե որքանովեն հաշվի առնվում մարդու, սեփականատիրոջ իրավունքները: Չենք վիճարկում, որ քաղաքի կենտրոնը պետք է կառուցապատվի, բայց այդ գործընթացում որքանո՞վ ենհաշվի առնվում այդիրավունքներն ու շահերը»:

Բացառիկ շահն, ըստ Արմեն Հարությունյանի, պետք է այնպիսի հարց լինի, որը պետք է պարտադիր լուծվի հանրային շահի տեսանկյունից, եւ երկրորդ` դա լուծելու ուրիշ տարբերակ չի լինի: Պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքապետարանը ճարտարապետական առաջարկություն է ներկայացնում, եւ դա դառնում է գերակա շահ: Պարոն Հարությունյանը գտնում է, որ մեխանիզմները պետք էմշակվեն` ելնելովպրակտիկայից: Նա գտնում է, որ օրինագծում ներկայացված չեն հատուցման մեխանիզմները, որոնքպետք է հստակ լինեն. եւ ձեռքբերողը, եւ սեփականատերը պետք է կարողանան գույքը գնահատողներ բերել:Արմեն Հարությունյանի խոսքով` հարաբերական են գնահատման չափանիշները: Գնահատման մեխանիզմների մեջ պետք է հաշվի առնվի կորցրած շահույթը:

Օրինագծի բացթողումներին անդրադարձան նաեւ ԱԺ պատգամավորները, հ/կ ներկայացուցիչները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը դեմ է օրինագծին եւ իրավական, եւ բարոյական տեսանկյունից: Նրա համոզմամբ` պետության եւ հասարակության շահերի հարցում խորհրդարանը` որպես ընտրովի մարմին, պետք է որոշում կայացնի:Պարոն Մարգարյանը նշեց, որ պետության եւ հասարակության շահերը օրգանապես կապված են: Նա գտնում է, որ կազմակերպությունը չի կարող հանդես գալ որպես ձեռքբերող, ուստի առաջարկում է այդ դրույթը հանել օրինագծից: ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի կարծիքով` պետք է հստակեցվի` բացառիկ շահը բխում է առանձին խմբերի, թե՞ պետության շահից: Մհեր Շահգելդյանը գտնում է, որ պետք է հստակեցվի համարժեք փոխհատուցման հարցը: Նրա դիտարկմամբ` խախտվել էքաղաքացիների իրավունքների եւ շահերի հավասարակշռությունը: Պատգամավորի կարծիքով` գեղեցիկ, էլիտար շենքերի կառուցումը գեղագիտության խնդիրն է եւ ոչ գերակա` հանրային շահի: Նրա հավաստմամբ` ոլորտի իրավական կարգավորման հիմքը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է:

«Համայնք եւ իրավունք» ՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանն առաջարկեց օրինագծում ներառել մի դրույթ, որը նախկինում բնակիչների ոտնահարված իրավունքների վերականգնում նախատեսի:Նրա կարծիքով` փոխհատուցումը 15 տոկոս պետք է լինի միայն ամռանը, ձմռանը այդ փոխհատուցման չափը պետք է աճի, որովհետեւ մարդիկ լրացուցիչ դժվարություններ են կրում: Նախագծում պետք է ներառվի դրույթ, համաձայն որի կառավարության կողմից ընտրվող կազմակերպության ընտրությանը պետք է մասնակցի տվյալ տարածքի բնակիչներից գոնե երեք հոգի: Նախագծում պետք է հստակ ամրագրվի, որ բնակարանատերերին առաջարկվելիք նոր բնակարանի չափը պետք է գերազանցիվերցվող տարածքի չափը: ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն էլ փաստեց, որ անթույլատրելի է մարդու իրավունքների ստորադասումը հանրային շահին: Նա անընդունելի է համարում խնդրի կարգավորումը հանրային, անհատի եւ կառուցապատողի շահերի համադրմամբ: Պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանն անդրադարձավ քաղաքացիների վնասի փոխհատուցման խնդրին: Նա գտնում է, որ բիզնես ծրագիր իրականացնող կազմակերպությունը պետք է պարտավորվի շահույթի կեսը տրամադրել քաղաքացիների վնասների փոխհատուցմանը: ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` աղճատված է պետության սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նրա կարծիքով բացառիկ` գերակա շահի որոշողը պիտի լինի Ազգային ժողովը` սեփականության օտարման յուրաքանչյուր դեպքի  համար քվեարկելով պատգամավորների 2/3-րդի մասնակցությամբ: Քաղաքացիներից օտարելով սեփականությունը, ըստ պարոն Հովհաննիսյանի, օտարվում է նրանց քաղաքացիական իրավունքը, հավատն առ պետություն, իսկ պետությունից օտարվում է ՀՀ քաղաքացին: Պատգամավոր Գրիգոր Հարությունյանը ճիշտ է համարում սեփականության օտարման հարցի լուծումը «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով` առաջարկելով Երեւանում անցկացնել հանրաքվե, քանի որ հանրությունը պետք է որոշի հանրային` գերակա շահը: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` միայն Ազգային ժողովը եւ ժողովուրդը կարող են որոշել հանրային` գերակա շահը: Իբրեւ օրենքի նախագծի թերություն` նա մատնանշեց կանխարգելիչ մեխանիզմների բացակայությունը: Տիկին Ալավերդյանը փաստեց, որ օրինագիծը հակասում է միջազգային չափորոշիչներին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանն էլ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրինագծի ընդունմանը: Պատգամավոր Արշակ Սադոյանը կարծում է, որ հանրային շահը պիտի որոշի խորհրդարանը, իսկ քաղաքաղացիների համար պետք է նախատեսվի փոխհատուցում:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ  Մալխասյանն ամփոփիչ ելույթում կարեւորեց շահագրգիռ քննարկումները` նշելով, որ բոլոր առաջարկությունները կընդունվեն եւ կքննարկվեն: Նա նշեց, որ ոչ գործադիր, ոչ դատական եւ ոչ էլ օրենսդիր իշխանությունները չպետք է չարաշահեն իրենց իրավունքները: «Քանի որ հանրային շահը գերակա է, հասարակության շահը բարձր է անձի շահից, ուստի անձը պետք է զիջի»,- եզրափակեց Գեւորգ Մալխասյանը:

Ամփոփելով խորհրդարանական լսումների արդյունքները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռա ‎‎ ֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բոլոր գրավոր առաջարկները կներկայացնի կառավարությանը` օրենքի բարելավման եւ կատարելագործման համար:


11.10.2006
Կարեւորվեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի քաղաքական գործերի դեպարտամենտի քաղաքական հարցերով պատասխանատու Ֆիլիպ Բոդին-Օլիաքը հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանականքաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ավագ խորհրդական Էլեյն Կոնկեւիչը:Հա...

11.10.2006
Արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությամբ
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ իրավական հարցերի տնօրինության ղեկավար Գի դե Վելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽԽՎ-ում  Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփան...