National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
30.04.2024
Խորհրդարանին է ներկայացվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
1 / 1

Հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ՝ առանց իշխանությունների միջամտության. նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ԱԺ ապրիլի 30-ի հերթական նիստում ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

ՀՌՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում է ուղարկում եւ հետաքրքրվում՝ արդյոք իշխանության տարբեր ճյուղերի կողմից եղե՞լ են խմբագրական կամ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Նրա խոսքով բողոքներ չեն ստացվել, որոնք հանձնաժողովի միջամտության կարիքն ունեն:

«Մենք շարունակում ենք բախվել ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ, սակայն մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ատելության խոսքն արդեն երրորդ տարին շարունակ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների եթերում էականորեն պակասել է»,- նշել է բանախոսը: Ըստ նրա՝  բացասական բովանդակությունը մեծամասամբ տեղափոխվել է  համացանցում գործող կայքեր, լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր:

Զեկուցողը նաեւ տեղեկացրել է, որ ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար հանձնաժողովի կողմից  համապատասխան եւ կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե ատելություն տարածի մեր պետության ու ժողովրդի նկատմամբ, միջամտի մեր ներպետական խնդիրներին, կասկածի տակ դնի մեր ինքնիշխանությունը, զբաղվի սադրիչ գործողություններով: Տիգրան Հակոբյանի խոսքով  լրատվական դաշտն ունի բազմաթիվ խնդիրներ. ոլորտի վրա բացասաբար ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց մասին նշվել է նախորդ տարիների հաղորդումներում:

Խոսելով հանձնաժողովի գործունեության թափանցիկության եւ անկախության մասին՝ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կարգավորող պետական մարմինը, նրա անդամները եւ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց լիազորություններն իրականացնում են անկախ եւ ենթարկվում են միայն օրենքին: «Հանձնաժողովը գործել է միմիայն ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան: Նախորդ տարի բոլոր որոշումները կայացվել են առանց արտաքին միջամտության եւ ազդեցության՝ հենվելով կոլեգիալության սկզբունքի վրա»,- ասել է ՀՌՀ նախագահը:

Նա տեղեկացրել է, որ հաճախ հանձնաժողովի անաչառությունն ու  արհեստավարժությունը դրվում է կասկածի տակ՝ խոսում են իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվերի կատարման մասին, սակայն այդ մեղադրանքները չեն հիմնավորվել որեւէ փաստով կամ դրվագով:

Հանձնաժողովն աշխատանքներն իրականացրել է թափանցիկության հաշվետվողականության սկզբունքներով՝  պաշտոնական կայքէջում մեկ տարվա ընթացքում հրապարակվել է 82 հաղորդագրություն, 9 հայտարարություն:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ  տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու նպատակով անհրաժեշտ են որոշակի օրենսդրական կարգավորումներ:

Ըստ զեկուցողի՝ Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել է 113 լիցենզավորված ընկերություն, որոնցից 22-ը տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողներ են, 29-ը՝ լսողական եւ 62-ը՝ ցանցային օպերատոր:

Գործում են նաեւ առանց լիցենզիայի տրամադրվող ընկերություններ, դա հանրային ընկերությունների 2 տեսալսողական եւ 4 լսողական ծրագրերն են, նաեւ միջպետական եւ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող հեռարձակողները:

ՀՌՀ նախագահը, անդրադառնալով հանձնաժողովի գործառույթներին, կարեւորել է հեռարձակվողների եւ օպերատորների մշտադիտարկումը՝ նշելով, որ այն իրականացվում է ընտրանքային սկզբունքով, օրենքով սահմանված կարգով՝ յուրաքանչյուր հեռարձակվողի համար ամսական առնվազն 5 օր տեւողությամբ:

Տիգրան Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ տվել պարզաբանումներ:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 2-ի՝ ԱԺ նիստում:
 


11.09.2024
Քննարկվել է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը
Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը: Դեռեւս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04...

11.09.2024
Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին ...

11.09.2024
Առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը
Մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը կհստակեցվի, ինչպես նաեւ կկանոնակարգվեն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները: Ներկայացնելով ««Մաքսա...

11.09.2024
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դ...

11.09.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: ՀՀ պետական ե...

11.09.2024
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվում են Հայաստանում
Սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակցություն: Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության եւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Միջխո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am