National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.04.2024
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում
1 / 2

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ լիցենզավորումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը:

Վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից ժամկետանց հարկային պարտավորություններ ունենալու դեպքում հարկային մարմինն այդ պարտավորությունները ժամկետանց դառնալուն հաջորդող 5 օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին: Այդ տեղեկատվությունը լիցենզիայի գործողությունը կասեցնելու, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում դադարեցնելու հիմք է: «Խնդիրն այն է, որ անգամ ժամկետանց դառնալու հաջորդ օրը, երբ սուբյեկտը կատարում է  պարտավորությունը, որը կարող է լինել 5.000, 10.000 կամ 20.000 դրամ, միեւնույնն է դա լիցենզիայի գործողության կասեցման հիմք է հանդիսանում»,- պարզաբանել է Արթուր Մանուկյանը: Առաջարկվում է սահմանել 10-օրյա ժամկետ: Այդ ընթացքում, եթե չկատարվեն լիցենզավորման ժամկետանց պարտավորությունները, ապա հարկային մարմինը լիազոր մարմնին տեղեկատվություն կտրամադրի այդ մասին: Նորմը չի վերաբերելու տարեկան պետական տուրքի պարտավորությունների կատարմանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված խաղային ոլորտը կարգավորող փաթեթում ներառված են նույնատիպ կարգավորումներ, սակայն այդ փաթեթն ուժի մեջ է մտնելու ավելի ուշ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:


09.10.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am