Դեռեւս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է եւ պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կդարձնի բնակչության համար: Ներկայում մեծացվել է այդ հնարավորությունը եւ 75 բնակավայրում, որոնք ընդգրկված են 51 համայնքներում ունենք քաղաքացիների սպասարկման տեխնիկական եւ ծրագրային միջոցներով պատշաճ համալրված գրասենյակներ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Ապրիլի 30-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայացվող օրինագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից:
«Ցանկանում ենք այդ պետական ծառայությունները, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշումով մատուցել նաեւ այդ բնակավայրերից: Կառավարությանն անհրաժեշտ է լիազորող նորմ, որպեսզի կարողանանք համալրել համայնքների ցանկը: Սահմանելով լիազորող նորմ՝ կկարողանանք իրացնել լրացուցիչ հնարավորությունները եւ մատուցել այդ ծառայություններ համայնքներում»,- մանրամասնել է Վաչե Տերտերյանը:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ խնդրելով կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ...