National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.04.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա  են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ մեր երկրում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:

Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարեւորել համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության խորացումը:

Քննարկվել են երկու երկրների միջեւ ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am