National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.04.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն, Շվեդիայի ԱԳՆ աշխատակից Անտոն Ռուս Ստհարնմիրան, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը եւ դեսպանության երկրորդ քարտուղար Նիկոլինա Նիլսոնը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերություններում նկատելի է զարգացման դրական դինամիկա:

«Շվեդիան մեզ համար առանցքային երկիր եւ գործընկեր է: Մենք գնահատում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում»,- ասել է Սարգիս Խանդանյանը` գնահատելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման իրողությունը:

Խորհրդարանական համագործակցության ասպարեզում ձեռքբերումների պահպանման եւ շարունակականության տեսանկյունից հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության եւ ջերմ խոսքերի համար` Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն նշել է, որ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը:

Էմիլ Գելեբոն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարեւոր եւ անհրաժեշտ դերակատարությունը:

Սարգիս Խանդանյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռվող հնարավորությունները` կարեւորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների, Արեւելյան գործընկերության հարթակում համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am