Տպել
11.04.2024
Շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը
1 / 4

Մենք շարունակելու ենք Կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները, որոնց մեջ ամենակարեւորը, թերեւս, ապահովագրությունն է:  Նախորդ տարի ընդունվեց հայեցակարգը, որի հիման վրա մշակվել է մոդելը, իրականացվել են հաշվարկները, եւ առաջիկայում օրենսդրական փաթեթը կներկայացնենք նաեւ  ձեզ:  Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  հարակից զեկույցում ներկայացնելով 2023 թվականի առողջապահության ոլորտում  իրականացված աշխատանքները:

Ապրիլի 11-ին խորհրդարանը շարունակել է  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Նախարարի տեղեկացմամբ հաշվետու տարում ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, մասնավորապես, մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861,845, ինչը 74,981-ով ավելի է 2022 թվականին եւ շուրջ 2,5 անգամ ավելի է 2017 թվականին մատուցված 349,260 ծառայության համեմատ:

Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ: Չարորակ նորագոյացություններով պացիենտներին մատուցվել է վիրահատական եւ ոչ վիրահատական՝ քիմիաթերապեւտիկ եւ ճառագայթային բուժման,  բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 50,000 ծառայություն, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է 26,979 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն, որոնցից 9681-ը՝ 2023 թվականին:

2021 թվականի համեմատ 2022 թվականին կյանքում առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների դեպքերն աճել էին 6,6 տոկոսով, իսկ մահացության դեպքերը՝ նվազել 3,4 տոկոսով. մատուցված ծառայությունների արդյունքում այս դինամիկան շարունակվել է նաեւ 2023 թվականի 8 ամսվա ընթացքում:

Նախորդ տարվա համեմատ կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերն աճել են եւս 3,3 տոկոսով, իսկ նորագոյացություններից մահացությունը 2023 թվականին նվազել է շուրջ 1 տոկոսով: Մատուցվել է սիրտ-անոթային հիվանդությունների բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 42,000 ծառայություն, ինչը շուրջ 7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Մատուցվել է սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) 2530 ծառայություն՝ 2022 թվականի 2443 ծառայության համեմատ:

Ընդլայնվել է գլխուղեղի կաթվածների ծրագիրը. տրամադրվել է 770 ծառայություն՝ 2022 թվականի 714 ծառայության համեմատ:

Նոր ներդրված աորտայի շերտազատված անեւրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակում մատուցվել է 67 ծառայություն:

2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, այդ թվում՝ նշված ծրագրերի իրականացման արդյունքում, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով պայմանավորված մահացության դեպքերը նվազել են 14,1 տոկոսով, ինչը շարունակվել է նաեւ 2023 թվականին` 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նշված պատճառով պայմանավորված մահվան դեպքերը նվազել են եւս 10,2 տոկոսով, ավելացել է օրգանների փոխպատվաստման ծառայությունների թիվը` կազմելով 68 (երիկամի փոխպատվաստում 20 վիրահատություն, լյարդի փոխպատվաստման 5 վիրահատություն, ոսկրածուծի/ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման 43 վիրահատություն):

Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը. նախկին սահմանափակ խմբերի փոխարեն շահառու են դարձել 20-35 տարեկան, 2 տարվա «անպտղություն» ախտորոշում ունեցող ՀՀ քաղաքացի անզավակ բոլոր կանայք: «Անպտղություն» ախտորոշում չունեցող անզավակ կանանց համար տարիքային շեմը 36-ից իջել է 28-ի, կատարվել են 5441 շահառուի ախտորոշում եւ բուժում. արդյունքում գրանցվել է 736 հղիություն, եւ ծնվել է 159 երեխա, որոնցից 28-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:  Իրականացվել են նաեւ այլ ծրագրեր:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ, անդրադարձել դեռեւս խնդրահարույց հարցերին:


11.04.2024
Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը
Խորհրդարանն ապրիլի 11-ի հերթական նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատար...

11.04.2024
Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փ...

11.04.2024
Խորհրդարանը քննարկել է միջազգային փաստաթղթերի վավերացմանն առնչվող հարցեր
Պատգամավորները, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, ապրիլի 11-ին քվեարկությամբ ընդունել են նախորդ օրերին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Չի ընդունվել միայն հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման ե...

11.04.2024
Նախաձեռնության նպատակն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովումն է
Կառավարությունը «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացմամբ նախատեսում է հասարակական վերահսկողության ավելացում ապաստան հայցողների կացարանի կենսապահովման պայմանների, ինչպես նաեւ կացարանում նրանց իրավունքների իրացման հնարավորությունների մասով: Հարցն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի ն...

11.04.2024
Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանին տրամադրել 25 մլն եվրո գումարի չափով վարկ` աջակցելու...

11.04.2024
Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ
Ելույթներում պատգամավորները տարբեր գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի վերաբերյալ, համեմատականներ անցկացրել դրա եւ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի միջեւ,  ներկայացրել մեր պետությունը զարգացնելու, դժվարին իրավիճակից ...

11.04.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն, Շվեդիայի ԱԳՆ աշխատակից Անտոն Ռուս Ստհարնմիրան, Հայաստանում Շվեդիայի Թագ...

11.04.2024
Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոյի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսո...

11.04.2024
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան
2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտա...