National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.04.2024
Շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը
1 / 4

Մենք շարունակելու ենք Կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները, որոնց մեջ ամենակարեւորը, թերեւս, ապահովագրությունն է:  Նախորդ տարի ընդունվեց հայեցակարգը, որի հիման վրա մշակվել է մոդելը, իրականացվել են հաշվարկները, եւ առաջիկայում օրենսդրական փաթեթը կներկայացնենք նաեւ  ձեզ:  Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  հարակից զեկույցում ներկայացնելով 2023 թվականի առողջապահության ոլորտում  իրականացված աշխատանքները:

Ապրիլի 11-ին խորհրդարանը շարունակել է  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Նախարարի տեղեկացմամբ հաշվետու տարում ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, մասնավորապես, մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861,845, ինչը 74,981-ով ավելի է 2022 թվականին եւ շուրջ 2,5 անգամ ավելի է 2017 թվականին մատուցված 349,260 ծառայության համեմատ:

Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ: Չարորակ նորագոյացություններով պացիենտներին մատուցվել է վիրահատական եւ ոչ վիրահատական՝ քիմիաթերապեւտիկ եւ ճառագայթային բուժման,  բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 50,000 ծառայություն, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է 26,979 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն, որոնցից 9681-ը՝ 2023 թվականին:

2021 թվականի համեմատ 2022 թվականին կյանքում առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների դեպքերն աճել էին 6,6 տոկոսով, իսկ մահացության դեպքերը՝ նվազել 3,4 տոկոսով. մատուցված ծառայությունների արդյունքում այս դինամիկան շարունակվել է նաեւ 2023 թվականի 8 ամսվա ընթացքում:

Նախորդ տարվա համեմատ կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերն աճել են եւս 3,3 տոկոսով, իսկ նորագոյացություններից մահացությունը 2023 թվականին նվազել է շուրջ 1 տոկոսով: Մատուցվել է սիրտ-անոթային հիվանդությունների բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 42,000 ծառայություն, ինչը շուրջ 7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Մատուցվել է սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) 2530 ծառայություն՝ 2022 թվականի 2443 ծառայության համեմատ:

Ընդլայնվել է գլխուղեղի կաթվածների ծրագիրը. տրամադրվել է 770 ծառայություն՝ 2022 թվականի 714 ծառայության համեմատ:

Նոր ներդրված աորտայի շերտազատված անեւրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակում մատուցվել է 67 ծառայություն:

2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, այդ թվում՝ նշված ծրագրերի իրականացման արդյունքում, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով պայմանավորված մահացության դեպքերը նվազել են 14,1 տոկոսով, ինչը շարունակվել է նաեւ 2023 թվականին` 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նշված պատճառով պայմանավորված մահվան դեպքերը նվազել են եւս 10,2 տոկոսով, ավելացել է օրգանների փոխպատվաստման ծառայությունների թիվը` կազմելով 68 (երիկամի փոխպատվաստում 20 վիրահատություն, լյարդի փոխպատվաստման 5 վիրահատություն, ոսկրածուծի/ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման 43 վիրահատություն):

Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը. նախկին սահմանափակ խմբերի փոխարեն շահառու են դարձել 20-35 տարեկան, 2 տարվա «անպտղություն» ախտորոշում ունեցող ՀՀ քաղաքացի անզավակ բոլոր կանայք: «Անպտղություն» ախտորոշում չունեցող անզավակ կանանց համար տարիքային շեմը 36-ից իջել է 28-ի, կատարվել են 5441 շահառուի ախտորոշում եւ բուժում. արդյունքում գրանցվել է 736 հղիություն, եւ ծնվել է 159 երեխա, որոնցից 28-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:  Իրականացվել են նաեւ այլ ծրագրեր:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ, անդրադարձել դեռեւս խնդրահարույց հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am