Քաղաքացիների հերթական ընդունելության շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին են դիմել շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների մի խումբ ծնողներ՝ բարձրացնելով հիվանդության ախտորոշմանը եւ վերահսկմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Ի՞նչ է առաջարկում ժամանակակից աշխարհը հիվանդության հետազոտության եւ վերահսկման համար, ո՞րն է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հիվանդության վաղ հայտնաբերման, վերահսկման, շարունակական հսկողության հարցում. այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման եւ աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը, ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը, շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների ծնողներ:
Ինսուլինակախյալ երեխաների ծնողների ներկայացմամբ վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերը բավականին թանկարժեք են, եւ հաշմանդամության կարգ չունեցող ու նպաստ չստացող ընտանիքների համար, դժվար է երկրորդական շուկայից ձեռք բերել կյանքի որակը բարձրացնելուն միտված ախտորոշիչ համապատասխան սարքեր: Դժգոհություններ են հնչել նաեւ անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների վերաբերյալ: Առաջարկվել է վերապատրաստել դպրոցների բուժքույրերին նման հիվանդություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում հաշվառված է շուրջ 1280 շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող երեխա, դեռահաս: Մինչեւ 18 տարեկան անձանց շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահասների թիվը տարեցտարի ավելանում է. 8 տոկոս հիվանդության աճ է նկատվում անչափահասների շրջանում:
Ըստ մոտավոր հաշվարկների՝ արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքեր պետության կողմից տրամադրելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի շուրջ 900 մլն դրամ:
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդաբանությունը դպրոցահասակ, մանկապարտեզ հաճախող երեխաների պարագայում պետք է վերանայվի:
Անդրադառնալով արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերի տրամադրման հարցին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է կատարել վիճակագրական հետազոտություններ, սանդղակավորել եւ սկզբնական փուլում, ըստ տարիքային խմբերի, նախատեսել ու տրամադրել:
Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ առաջիկայում բարձրացված հարցերի առնչությամբ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ եւս կկազմակերպվեն քննարկումներ՝ միջազգային փորձի օրինակով շաքարային դիաբետ ունեցող անձանց համար աջակցող միջավայր ստեղծելու նպատակով:
Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի քաղաքական եւ անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամները
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին ...
ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին
Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգա...
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին. վերահաստատվել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագի...
Ապրիլի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց
Ապրիլի 8-ին Ազգային ժողովի խորհուրդը գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Հերթական նիստերի օրակարգ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը
Ակնկալվում է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման...
Հուշագրով առաջարկվում է կարգավորել անվտանգ կապուղու ենթակառուցվածքների հետ կապված հարցերը
««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության ...
Համաձայնագրի վավերացմամբ հանցավորության դեմ պայքարը կլինի առավել թիրախային
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում: Համաձայնագիրը նպ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...