Տպել
01.04.2024
Անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
1 / 7

Նախատեսվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը եւ անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման եւ մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաեւ որոշ տեխնիկական փոփոխություններ:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հիմնական զեկուցողն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի դեբետի վերադարձին, ընթացակարգերին:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է մեկնարկած գործընթացը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


01.04.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանը
Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնո...

01.04.2024
ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը
Մենք հերթական անգամ մեր ավանդույթները չենք խախտում եւ նշում ենք Հանամիի տոնն Ազգային ժողովի  այգում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան,  այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այս կարեւոր գործում. ողջունելով ներկաներին՝ ասել է ԱԺ...

01.04.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...